Рубрика: Սեմինար

Փոքրիկ քանդակներ 24.10.2018

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարի օրն էր, որին ես մասնակցում եմ շատ մեծ սիրով: Անցած մեր սեմինարը սպորտային էր, այն անցավ ակտիվ և պոզետիվ: Կազմակերպեցինք մրցույթային խաղեր և մի պահ  վերհիշելով  մեր մանկության ամենալավ պահերը ընկըղմվեցինք այդ անգին հուշերի մեջ ու սկսեցինք մրցակցել իրար հետ, և երբ հաղթանակ էր տանում մեր թիմը, երեխայի նման ուրախությունից ցատկոտում էինք: Ինձ թվում էր, որ այս սեմինարը կլինի ամենաակտիվն ու հետաքրքիրը, բայց այս անգամ առավել հետաքրքիր և յուրօրինակ աշխատանքներ ստեղծեցինք: Աշխատեցինք կավով, պատրաստեցինք փոքրիկ սինվոլրկ առարկաներ, նուռ՝ վզնոցներ և սառնարանի մագնիսներ՝ սափորի տեսքով: Ես առաջին անգամ  փոքրիկ քանդակներ պատրաստեցի և  ինձ մոտ ստացվեց շատ ավելի լավ քան կարծում էի: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել ընկեր Զառային մեզ հետաքրքիր օր պարգևելու համար, ինչպես նաև մեր շատ սիրելի ընկեր Նունեին, գեղեցիկ ֆոտոնկարների համար:

 

Автор:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Փոքրիկ քանդակներ 24.10.2018: Один комментарий

Оставьте комментарий