Рубрика: Ճամփորդություններ

Աշունը Ջրվեժի արգելոցում

Ընկեր Սեդան, երկրորդ դասարանի սովորողները և ես ուսումնական ճամփորդություն կատարեցինք Ջրվեժի արգելոց: Ճամփորդության նպատակն էր հիանալ բնության գույներով,  նկարագրել, ինչպես նաև կիսվել նկարներով ու տպավորություններով:

Աշունը իր դեղնավուն տերևներով թևերն փռել էր բնության վրա: Երկինքն ամպամած էր, ժամանակ առ ժամանակ անձրև էր տեղում, մեղմ քամի էր, որն երբեմն կատաղում,  քշում էր ծառ ու ծաղիկ, տերևներն պար էին գալիս օդում ու իջնելով գետնին, դարսվուն էին իրար վրա այնպես, ասես գորգ լիներ ու այնքան հաճելի էր քայլել նրանց վրայով, որ մոռանում էինք անձրևի մասին ու վայելում  հեքիաթային գույներով աշունը: Իմ համար աշունը ամենաթախծոտ եղանակն է, բայց այնքան գեղեցիկ ու սքանչելի, որ այդ թախիծը  մոլորվում է աշնան գույների մեջ: Աշուններ էլի են գալու, էլի ենք տեսնելու աշնանային խճանկարներ, բայց  մեր հիշողությունների մեջ կմնան միայն այն աշունները, որոնք տեսել էինք մեր մանկության անհոգ, երազկոտ  աչքերով:

 

 

Автор:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Աշունը Ջրվեժի արգելոցում: Один комментарий

Оставьте комментарий